«Կոնվերս Բանկը» ներկայացրել է Woman’s Card քարտը

14.03.2011 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Կոնվերս Բանկը» այսօր ներկայացրել է կանանց տոներին նվիրված MasterCard Woman’s Card կրեդիտային եւ դեբետային քարտը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ քարտը թողարկվել է MasterCard-ի հետ համատեղ եւ թույլ է տալիս օգտվել զեղչերից առեւտրի եւ սպասարկման շուրջ 300 կետերում: Քարտը թույլ է տալիս նաեւ անվճար օգտվել «Կոնվերս Բանկի» ինտերնետ-բանքինգի ծառայություններից: 

Տիգրան Դավթյանը հայտնել է, որ քարտ ստանալու համար բոլոր ցանկացող կանայք պետք է համապատասխան հայտ լրացնեն բանկի ցանկացած մասնաճյուղում: Woman’s Card-ը տրամադրվելու է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: 

Master Card-ի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմսի խոսքերով, այդ ապրանքատեսակը հաջողությամբ գործում է Ֆրանսիայում: 
Դիտում՝ 6585
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW