Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Սեւան քաղաքում բացել է նոր մասնաճյուղ: Սեւանի մասնաճյուղի բացմամբ Բանկի մասնաճյուղերի թիվը Հայաստանում հասավ 11-ի: Մասնաճյուղում հնարավոր կլինի բացել հաշիվներ, պատվիրել պլաստիկ քարտեր, կատարել դրամական փոխադրումներ «Անելիք» եւ այլ դրամական փոխադրումների համակարգերով, ներդնել ավանդներ, ստանալ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, բնակարանների ձեռքբերման ու վերանորոգման վարկեր, ավտովարկ, ուսանողական, ինչպես նաեւ այլ սպառողական վարկեր: Մասնաճյուղի հասցեն է` ք. Սեւան, Սայաթ-Նովա 12/1: Tweet Դիտում՝ 8374