ԼՂՀ-ում վարկավորման ծավալն աճել է 43%-ով

10.03.2011 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. մարտի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42 մլրդ 886,9 մլն դրամ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի ծավալն աճել է 43,2%-ով:

Մարտի 1-ի դրությամբ ԼՂՀ բանկերում ավանդների ծավալը կազմել է 36 մլրդ 103,4 մլն դրամ, ինչը 5%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Դիտում՝ 5955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW