“Կոնվերս բանկը” առաջին անգամ Հայաստանում թողարկում է Woman`s Card

04.03.2011 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կանանց տոների կապակցությամբ “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ` թողարկվում է միայն կանանց համար նախատեսված Master Card Woman`s Card:

Քարտապաններին կտրվեն հատուկ զեղչեր ավելի քան 160 առեւտրային եւ սպասարկման կետերում: Woman`s Card-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse` ինտերնետ-բանկինգ  ծառայությունը:

Woman`s Card-ը տրամադրվում է ՀՀ դրամով,  ԱՄՆ դոլարով եւ եվրոյով, այն կարող է թողարկվել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standart քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում եւ բանկոմատներում անվճար է:


 

Դիտում՝ 7840
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW