Կառավարությունը «Եվրոթերմ» ընկերությանը կհատկացնի արտոնյալ վարկային գիծ

03.03.2011 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.  ՀՀ կառավարությունը «Եվրոթերմ» ՓԲԸ-ին կտրամադրի արտոնյալ վարկային գիծ արտադրության ընդլայնման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր «Նոյան» բնական հյութերի արտադրության գործարան կատարած այցի արդյունքներով ասել է, որ դրա վերաբերյալ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:

2010թ. «Եվրոթերմ» ընկերությունը ներմուծել է 7000 ժ/լ նոր հոսքագիծ:

Նախարարի խոսքերով, ընկերությանը կցուցաբերվի վարկային կամ ֆինանսական օժանդակություն` հաշվի առնելով գործող արտադրության ընդլայնումը: Դա, Տիգրան Դավթյանի խոսքերով, նշանակում է աշխատատեղերի ստեղծում, նոր հնարավորություններ, ինչպես նաեւ արտահանման ծավալի ավելացում: 

«Եվրոթերմ» ընկերության տնօրեն Էդվարդ Ղազարյանը նշել է, որ ընկերության արտադրանքի մեծ մասն իրացվում է արտասահմանում: 2010թ. արտադրության ծավալները կազմել են 1,3 մլն լիտր հյութ, 900 հազ. հատ մուրաբա եւ պահածո: Նախատեսվում է, որ 2011թ. ընկերության արտադրությունը կավելանա 2-2,5 անգամ:

Դիտում՝ 8539

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW