«Արմսվիսբանկը» ու «Ազգային հիփոթեքային ընկերությունը» ստորագրել են պայմանագիր

03.03.2011 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արմսվիսբանկը» ու «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ն ստորագրել են պայմանագիր, որի շրջանակներում բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման նպատակով:

Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է տրամադրել մինչեւ 15 տարի մարման ժամկետով, միջինում 11-14% տոկսադրույքով վարկային միջոցներ: Կանխավճարի նվազագույն չափը նախատեսվում է 30%: Վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով:

Դիտում՝ 9016

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW