“Ամերիաբանկի” ֆիզ. անձանց ժամկետային ավանդները աճել են 69 %-ով

25.02.2011 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2010թ. աճել են շուրջ 69%-ով և 31.12.10թ. դրությամբ կազմել ավելի քան 26 մլրդ դրամ` բանկի ժամկետային ավանդների 61 %-ը:

2010թ. IV եռամսյակում բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է ավելի քան 27%, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին “Ամերիաբանկում”:

“Ամերիաբանկը” 2010թ. դեկտեմբերին ներկայացրեց “Ճանաչիր փողի արժեքը” ավանդային ակցիան, որը մեծ արձագանք գտավ: Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում այս ակցիայով ներգրավվեց շուրջ 2 մլրդ դրամի ավանդ, որը ներկայումս արդեն գերազանցում է 3 մլրդ դրամը:

Դիտում՝ 7604

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW