Վրաստանը ամենահակակոռուպցիոն երկիրն է Եվրոպայում, հայտարարել է ՎԶԵԲ-ի փոխնախագահը

25.02.2011 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանը ամենահակակոռուպցիոն երկիրն է Եվրոպայում, Կիեւում հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ փոխնախագահ Յան Ֆիշերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Թրենդը», Ֆիշերն այդ հայտարարությունն արել է Վրաստանի պետական նախարար Գիորգի Բարամիձեի հետ հանդիպման ընթացքում, ով մասնակցում է «Ուկրաինա-Եվրամիություն» միջազգային ֆորումի աշխատանքներին:

ՎԶԵԲ-ի փոխնախագահի խոսքերով, չնայած ճգնաժամին, Վրաստանը շարունակում է կայուն զարգանալ: Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել Վրաստանին եւ հաշվի կառնի շեշտը մասնավոր հատվածի ֆինանսական օժանդակության վրա դնելու վրացական կողմի խնդրանքը:

Դիտում՝ 7211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW