“Այլընտրանք” հետազոտական կենտրոնը բացահայտել է գնաճի իրական պատճառները

23.02.2011 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը այսօր ներկայացրել է “Բարձր գնաճի իրական պատճառները եւ դրանց հաղթահարման ելքերը” տնտեսական վերլուծությունը:

Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, վերլուծության արդյունքների համաձայն, ՀՀ-ում գնաճն ունի արտաքին եւ ներքին պատճառներ: Արտաքին պատճառներն են` միջազգային գների աճը, ճգնաժամի պայմաններում սպառողական գների նկատելի անկումը, զարգացած երկրների կոզմից գյուղմթերքի արտադրության պետական սուբսիդավորման քաղաքականությունը, ինչի հետեւանքով ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ:

Որպես ներքին պատճառներ կենտրոնի կողմից առանձնացվել են գնաճը զսպելու համար ֆինանսական միջոցների անբավարար քանակը, 2010-ին մշակովի ցանքատարածությունների կրճատումը, արհեստական դեֆիցիտի ստեղծումը, կոռուպցիան, մենաշնորհային քաղաքականությունը եւ այլն:

Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ հետազոտությունների արդյունքների հիման վրա իրենք մշակել են առաջարկությունների փաթեթ, որը մտադիր են ներկայացնել ՀՀ կառավարությանը:

Տնտեսագետը նաեւ տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` գիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Դիտում՝ 6157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW