Հայաստանում շաքարավազը չի թանկացել «ներկրողների բարի կամքի շնորհիվ»

22.02.2011 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը այսօր հայտարարել է, որ երկրում շաքարավազը պետք է թանկանար դեռեւս 2010թ., սակայն դա տեղի չունեցավ «ներկրողների բարի կամքի դրսեւորման շնորհիվ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մամուլի ասուլիսում Գագիկ Մակարյանը նշել է, որ մեկ կիլոգրամի դիմաց 240 դրամ ապրանքագրային արժեքի դեպքում շաքարավազի գինը պետք է լիներ 340-350, այլ ոչ թե 305 դրամ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հիշեցրել է, որ թեեւ Հայաստանում արդեն գործարկվել է շաքարավազի արտադրությունը, սակայն հումքը ներկրվում է: «Անհրաժեշտ է նաեւ ապահովել շաքարի ճակնդեղի տեղական արտադրության անհրաժեշտ ծավալները»,- ասել է նա:

Դիտում՝ 6308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW