«Հայէկոնոմբանկը» մտադիր է սպասարկել ՀՀ թոշակառուների մոտ 20%-ին
18.02.2011 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն այսօր հայտարարել է կենսաթոշակների սպասարկման մեկնարկի մասին իր կենտրոնական գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Վարդան Եղիազարյանն այսօր հայտնել է, որ բանկը ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտեր է թողարկել «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի հետ համագործակցությամբ, որի արդյունքում քարտապանները այդ դեղատներում կստանան 5% զեղչ:
Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ հաշվի բացումն ու սպասարկումը, քարտի տրամադրումն ու գումարի կանխիկացումը բանկի բանկոմատներում եւ POS-տերմինալներում կատարվելու է անվճար: Բացի այդ, բանկն ամեն ամիս հաշվի դրական մնացորդի վրա ավելացնելու է 5%: Վարդան Եղիազարյանի խոսքերով, կենսաթոշակը հաշվին փոխանցելու մասին հասցեատիրոջն ուղարկվելու է SMS-հաղորդագրություն:
Վարդան Եղիազարյանը նշել է, որ բանկը մտադիր է զբաղեցնել ՀՀ կենսաթոշակային հաշիվների շուկայի շուրջ 20%-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: