2011թ. ապրիլից Հայաստանում կարող են գրանցվել կենսաթոշակային ֆոնդեր

18.02.2011 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. ապրիլից ակտիվների կառավարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են կենսաթոշակային ֆոնդեր գրանցել կամավոր կենսաթոշակային կուտակումների ներգրավման նպատակով, հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Սմբատ Սաիյանն ասել է, որ ներկայումս մշակվում են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, իսկ ֆինանսական շուկայի որոշ մասնակիցներ բանակցում են կարգավորչի հետ կենսաթոշակային ակտիվների կառավարման արտոնագիր ստանալու վերաբերյալ:

Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ կուտակային կենսաթոշակային հաշիվներ բացել ցանկացող ձեռնարկություններն ու ֆիզիկական անձինք արդեն կարող են օգտվել ՀՀ բանկերի համապատասխան ծառայություններից: «Բանկերում կենսաթոշակային ավանդները ձեւակերպվում են ինչպես նախկինում, միայն այն տարբերությամբ, որ քաղաքացու կենսաթոշակային պահումները 2011թ. սկզբից հաշվարկվում են նրա եկամտահարկի հիման վրա` այդպիսով նվազեցնելով դրա ծավալը»,- նշել է Սմբատ Սաիյանը:

2011թ. Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր անցնելու համակարգը, որը 2014 թ-ից կդառնա պարտադիր:

Դիտում՝ 8205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW