«Պրոմեթեյ Բանկը» անցկացնում է ուսանողական աշխատանքների մրցույթ

18.02.2011 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ Բանկը» Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար անցկացնում է «Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, նախօրեին «Պրոմեթեյ Բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը հանդիպել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին` ներկայացնելով մրցույթի անցկացման պայմանները:

Մասնավորապես, ուսանողներին առաջարկվում է գրել ռեֆերատ «Օնլայն Բանքինգ» թեմայով, ներկայացնել այդ ծառայության առավելությունները, ազդեցությունը բանկային ծառայությունների որակի վրա, ինչպես նաեւ առաջարկներ, թե ինչպես զարգացնել օնլայն բանքինգը Հայաստանում:

3 hաղթող ուսանողները կստանան դրամական պարգեւներ` 1 տեղ` 200 հազ. դրամ, 2 տեղ` 150 հազ. դրամ, 3 տեղ` 100 հազ. դրամ:

Աշխատանքները պետք է ներկայացնել Word ֆորմատով մինչեւ մարտի 31-ը` ուղարկելով այն marketing@prometeybank.am էլեկտրոնային հասցեին, աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 5 էջը:

Ի նշան հետագա համագործակցության` բարձր առաջադիմություն ունեցող 10 ուսանողներին հնարավորություն է ընձեռվել «Պրոմեթեյ Բանկում» անցնել ուսումնական պրակտիկա:

 


 

Դիտում՝ 7500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW