ՀՀ բյուջեն ամեն տարի կորցնում է ավելի քան 190 մլրդ դրամ, ասել է Վ. Օսկանյանը

18.02.2011 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն ասել է, որ Հայաստանի բյուջեն ամեն տարի կորցնում է ավելի քան 190 միլիարդ դրամ հարկերի ոչ լիարժեք հավաքագրման հետեւանքով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է «Սիվիլիթասի» տարածած Վարդան Օսկանյանի հարցազրույցում:

“Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով մեզ նման երկրներում հարկերը պետք է կազմեն ՀՆԱ-ի 22 տոկոսը: Հայաստանում այդ թիվը ընդամենը 17 տոկոս է: Ընդամենը 5 տոկոսի տարբերությունը ամեն տարի Հայաստանի բյուջեն զրկում է ավելի քան 190 միլիարդ դրամից: Հայաստանի ողջ ռազմական բյուջեն ավելի քիչ է: Հենց այդքան գումար ենք մենք տրամադրում սոցիալական ոլորտին”, - ասել է Վարդան Օսկանյանը:

Նախկին ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Հայաստանի տնտեսական իրավիճակի կապակցությամբ:

“Աղքատությունն ավելանում է, գործազրկությունը նույնպես, արտաքին պարտքը եռապատկվել է, եռապատկվել է բյուջեի դեֆիցիտը: Նվազել է բնակչության կենսամակարդակը: 2009-ի ՀՆԱ-ի 15 տոկոսի անկումը մեծ հարված էր տնտեսությանը, մենք կարծես դեռ չգիտենք ինչպես հաղթահարենք այն: Լավագույն դեպքում, եթե 2010 թ. 2.4 տոկոսի աճը կրկնապատկվի և այն կրկնապատկվի նաև հաջորդ տարի, 2013 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի, քան 2008 թվականին էր: Սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, եթե նույնիսկ կա իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկա”, - ասել է Վարդան Օսկանյանը:


Դիտում՝ 6811
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW