ԵԱԶԲ-ն ֆինանսավորում է ցորենի ներմուծումը Հայաստան

17.02.2011 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը /ԵԱԶԲ/ հայաստանյան «Էկո փյուռ» ՍՊԸ-ին է փոխանցել մինչեւ $30 մլն ծավալով բացված վարկային գծի առաջին տրանշը` Հայաստան 25 հազ. տոննա հացահատիկ ներմուծելու  նպատակով:

Հացահատիկի գնումը եւ Հայաստան տեղափոխումը ֆինանսավորելու նպատակով վարկային միջոցների տրամադրման մասին պայմանագիր էր ստորագրվել 2010թ. Մոսկվայում:

Նույն ժամանակ «Էկո փյուռ» ՍՊԸ-ն պայմանագիր էր կնքել «Միացյալ հացահատիկային ընկերություն» ԲԲԸ ռուսաստանյան պետական ընկերության հետ ցորենի մատակարարումը կազմակերպելու վերաբերյալ, որի ֆինանսավորումը իրականացվելու է ԵԱԶԲ-ի վարկային միջոցներից:

«Ընթացիկ տարում ԱՊՀ երկրների շուկաներում սպասվում է բարդ իրավիճակ ցորենի հացահատիկի ապահովման առումով, եւ այս նախագծի իրականացումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում հացի եւ ալյուրի գները պահպանել ընդունելի մակարդակում»,- Մեդիամաքս-ին ասել են ԵԱԶԲ-ում:

Դիտում՝ 5718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW