«Լիկվորը» ներկրում է 416 մլն դրամի ժամանակակից սարքավորում

17.02.2011 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է «Լիկվոր» դեղագործական ընկերության հայտը ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ վճարումը հետաձգելու վերաբերյալ:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, 2010թ. «Լիկվոր» ընկերությունն օգտվել է կառավարության օպերատիվ հակաճգնաժամային շտաբի օժանդակությունից եւ մեծ ներդրումներ կատարել բիզնեսի զարգացման համար:

Տիգրան Դավթյանն ասել է, որ «Լիկվորի» բաժնետերերից մեկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (45%) է, եւ «դա վստահություն է ներշնչում ծրագրի իրականացման հանդեպ»:

«Ընկերությունը ներմուծել է 416 մլն դրամի սարքավորում, որից 327 մլն դրամի համար էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տարժամկետել ԱԱՀ վճարումը»,- ասել է Տիգրան Դավթյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հայաստանյան դեղագործական արդյունաբերությունը թափ է հավաքում: «Նախօրեին գործարկվեց «Արփիմեդ» ընկերության նոր հոսքագիծը, որի արտադրանքի 60%-ը կարտահանվի: «Լիկվոր» ընկերությունը եւս լուրջ հայտ է ներկայացնում արտահանման ծավալների ավելացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Լիկվորը» նախատեսում է Երեւանում կառուցել դեղամիջոցների արտադրության նոր գործարան` 3200 քմ մակերեսով: 

Դիտում՝ 7017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW