Գնաճին հակազդելու նպատակով Վրաստանի Ազգային բանկը խստացնում է մոնետար քաղաքականությունը

17.02.2011 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանի Ազգային բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,5%-ից բարձրացրել է մինչեւ 8%:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Թրենդը», այդ որոշման պատճառը հունվարին տարեկան ինֆլյացիայի ցուցանիշի աճն է մինչեւ 12.3%:

Հունվարին Վրաստանում սպառողական գներն աճել են 2.1%-ով: «Այդ ցուցանիշները գերազանցում են Ազգային բանկի թիրախային կանխատեսումները»,- նշվում է հայտարարության մեջ:

Վրաստանի Ազգային բանկը հայտարարել է նաեւ, որ ինֆլյացիայի նվազեցումը մոնետար գործիքներով հնարավոր է միայն տնտեսության աճի կտրուկ կրճատման պայմաններում:

Դիտում՝ 6246

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW