Նոր կոալիցիոն համաձայնագիրը կստորագրվի այսօր ՀՀ նախագահի նստավայրում

17.02.2011 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Հանրապետական կուսակցության /ՀՀԿ/, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների միջեւ նոր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա այսօր երեկոյան` ՀՀ նախագահի նստավայրում:

Այդ մասին այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, ստորագրումը կկայանա ժամը 17:00-17:30-ը:
 
Մամուլի հրապարակումների համաձայն, նոր համաձայնագրում կոալիցիայի անդամները կհայտարարեն 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Իշխող կոալիցիան ձեւավորվել էր 2008թ. նախագահական ընտրություններից հետո:

Դիտում՝ 5741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW