Նիկա Գիլաուրին Երեւանում հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել մագիստրալային գազատարը

16.02.2011 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին այսօր Երեւանում հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել իր ռազմավարական օբյեկտների հսկիչ փաթեթները:

Վրաստանի վարչապետն այդ մասին ասել է` պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք  Վրաստանը երաշխավորել բնական գազի անխափան մատակարարումը Հայաստանին մագիստրալային գազատարը օտարերկրյա, մասնավորապես, ադրբեջանցի ներդրողներին վաճառելու դեպքում:

Նիկա Գիլաուրին ասել է, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է, սակայն Վրաստանի քաղաքականությունն է ինքնուրույն կառավարել ռազմավարական օբյեկտները:

Դիտում՝ 7057

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW