Կառավարությունը շարունակում է բանակցությունները «Գազպրոմի» հետ ՀՀ համար գազի սակագնի վերաբերյալ

15.02.2011 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցությունները ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ բնական գազի սակագնի վերաբերյալ:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, բանակցային գործընթացը կավարտվի փետրվարի վերջին, եւ հայկական կողմը կհրապարակի արդյունքները:

«Բանակցություններն ընթանում են բարեկամական, լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում: Մենք փորձում ենք հասնել բնական գազի սակագինը չբարձրացնելուն»,- ասել է Արմեն Մովսիսյանը:

2010թ. ապրիլի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի արժեքը 1000 խմ դիմաց կազմում է $180:

Դիտում՝ 5968

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW