Հայ բանկիրները կքննարկեն համագործակցության հեռանկարը BAADER գերմանական բանկի հետ

15.02.2011 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. BAADER գերմանական բանկի ներկայացուցիչները կժամանեն Երեւան` տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների թեմային նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Պրոմեթեյ Բանկի» մամուլի ծառայությունում, համաժողովի ընթացքում հանդես կգան BAADER բանկի համապատասխան բաժնի ղեկավար Միքայել Փուշմանը եւ վերլուծաբան Դավիթ Սապոնջյանը:

Համաժողովը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 14:00-ին «Պրոմեթեյ Բանկի» գլխամասային գրասենյակում` ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի Բանկերի միության եւ առեւտրային բանկերի ղեկավարների մասնակցությամբ:

2010թ. դեկտեմբերին «Պրոմեթեյ Բանկը» BAADER  բանկում բացել է բրոքերային հաշիվ, ինչը բանկին եւ բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել գործառնություններ եվրոպական առաջատար բորսաներում ցուցակվող բոլոր արժեթղթերով:

 

 

 

Դիտում՝ 8200

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW