“Ամերիաբանկը” Citibank-ից եւ BNP Paribas-ից ստացել է $ 8 մլն վարկային գիծ

14.02.2011 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ամերիկյան Citibank-ից եւ եվրոպական BNP Paribas բանկից ստացել է ընդհանուր գումարի $ 8 մլն վարկային գիծ` առեւտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար:

Մեդիամաքս-ին բանկից հայտնեցին, որ այս վարկային գիծը կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առեւտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները:

Citibank-ն “Ամերիաբանկին” տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով եւս մեկ վարկային գիծ` օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով:

Դիտում՝ 8417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW