Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանշանի ներքո, նոր ծառայություն է ներդրել է «Яндекс.Деньги» համակարգի հայկական օգտագործողների համար: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Մեգա պանտերա»-ից, նոր ծառայությունը հասանելի է դարձել 2009 թվականին սկիզբ առած ռուսական «Ինտերկոոպբանկ» ԲԲԸ-ի հետ «սերտ համագործակցության» շնորհիվ: Էլեկտրոնային դրամապանակների լիցքավորման համար անհրաժեշտ է ընտրել հիմնական մենյույում «այլ վճարումներ» կոճակը, ապա ընտրել ցուցակից «Яндекс.Деньги» կոճակը, մուտքագրել դրամապանակի համարը եւ վճարում կատարել: Դրամապանակները կարելի է լիցքավորել ընկերության 360 վճարային տերմինալների շնորհիվ, որոնցից 283 տեղադրված են մայրաքաղաքում, իսկ 77-ը` Հայաստանի խոշոր քաղաքներում եւ գյուղերում: «Նոր ծառայությունը եւս մեկ քայլ է դեպի մեր հաճախորդները: «Ինտերկոոպբանկ» ԲԲԸ-ի հետ հաստաված հարաբերությունների շրջանակներում մենք նպատակ ունենք մոտ ապագայում մեր հաճախորդներին ներկայացնել նոր հնարավորություններ ծառայությունների վճարման ոլորտում»,- նշել է «Մեգա Պանտերա» ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: Tweet Դիտում՝ 11608