Հայաստանը մտադիր է առնվազն 5 կետով բարձրանալ Doing Business-ի վարկանիշում

14.02.2011 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է իր ղեկավարած գերատեսչությունում կառուցվածքային բարեփոխումների ավարտի մասին, որոնք սկսվել էին նախորդ տարեվերջին` իր պաշտոնը զբաղեցնելուն պես:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Տիգրան Դավթյանը հայտնել է, որ բարեփոխումների արդյունքում նախարարությունում ստեղծվել են 5 հիմնական վարչություններ` ներդրումային քաղաքականության եւ գործարար միջավայրի բարելավման, արդյունաբերական քաղաքականության եւ ՓՄՁ ոլորտի, արտաքին տնտեսական կապերի, առեւտրի եւ տուրիզմի, ձեւաչափերի եւ որակի ենթակառուցվածքների:

Նախարարի խոսքերով, վարչությունների անվանումները համահունչ են առաջիկա տարիներին նախարարության գործունեության առաջնային ուղղություններին:

Մասնավորապես, գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ նախարարն ընդունեց, որ «վերջին մեկ տարվա ընթացքում, մասամբ ճգնաժամի հետեւանքով, մենք դանդաղեցրել ենք բարեփոխումների տեմպը, ինչի արդյունքում Հայաստանի վարկանիշն իջել է»:

Տիգրան Դավթյանի խոսքերով, 2011 թ-ին նախատեսվում է արագացնել բարեփոխումներն եւ բարձրանալ Համաշխարհային բանկի Doing Business վարկանշում առնվազն 5 կետով (ներկա պահին Հայաստանը, ըստ այդ վարկանիշի, 48-րդ տեղն է զբաղեցնում ` այդպիսով մեկ տարվա ընթացքում իջնելով 4 կետով):

Դիտում՝ 6254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW