Կառավարությունը տուգանք կվճարի, եթե ուշացնի գերավճարի վերադարձը

10.02.2011 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հարկատուներին ԱԱՀ գերավճարի եւ/կամ գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման եւ/կամ վճարման կարգը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մինչեւ 2011թ. հունվարի 1-ն առաջացած տույժերի հաշվառումը կկատարվի մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 1-ը:

«Պետբյուջե կատարված գերավճարների վերադարձը օրենսդրությամբ նախատեսված ժամկետից 90 օր ավել ուշացնելու դեպքում կառավարությունը պարտավոր կլինի տուգանք վճարել յուրաքանչյուր ուշացրած օրվա համար` վերադարձման ենթակա գումարի բանկային տոկոսի հաշվարկային տոկոսադրույքի հիման վրա հաշվարկված ծավալով»,- ասել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, այդ որոշմամբ կառավարությունն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ վճարումների ուշացման համար, ինչը կնպաստի նման դեպքերի բացառմանը:

Դիտում՝ 6696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW