Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահը հանձնարարական է տվել «անել հնարավոր ամենը», որպեսզի էներգակիրների սակագները չփոփոխվեն, այսօր հայտնել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Արմեն Մովսիսյանն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական գազի սակագների նախկին մակարդակի պահպանման վերաբերյալ: Նախարարի խոսքերով, բանակցություններն շարունակվում են, եւ դրանց արդյունքները պարզ կդառնան փետրվարի վերջին: 2010 թվականի ապրիլից Հայաստանը ռուսական գազի համար վճարում է $180` 1000 խորանարդ մետրի համար: Tweet Դիտում՝ 5584