ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորում է համագործակցությունը ՄՖԿ-ի հետ

08.02.2011 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. ՀՀ կառավարության կողմից կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի 30%-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ խորհրդատվական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի «Ներդրումային միջավայր» ուղղության ղեկավար Լիզա Քեսթների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ 2011թ. հունվարի 1-ից հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվել ԱԱՀ հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի գործունեությունը Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ եւ կարեւորել է ՀՀ կառավարության եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Դիտում՝ 6483

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW