Երեւան/Մեդիամաքս/. Բելառուսական «Բելառուստորգ» պետական ձեռնարկությունը եւ «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն արձանագրություն են ստորագրել Բելառուսում կոնյակի արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին «ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ»-ին հայտնել է «Բելառուստորգ»-ի տնօրեն Էդվարդ Մատուլիսը: Ներկայումս ձեռնարկությունն անցնում է գրանցման ընթացակարգը: Համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 31 տոկոսը պատկանելու է Բելառուսին` ի դեմս «Բելառուստորգ» պետական ձեռնարկության, 69 տոկոսը` «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին: «Մենք ցանկանում ենք այստեղ արտադրել լավ կոնյակ` սպառողին մատչելի գնով»,- ասել է Էդվարդ Մատուլիսը: Կոնյակի արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնելու ծրագրերի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2010թ.` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ «Մուլտի Գրուպ» հոլդինգի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանդիպման ընթացքում: Tweet Դիտում՝ 5878