Երեւանի քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նոր կառույց է ստեղծվել

04.02.2011 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նոր կառույց է ստեղծվել:

Այս մասին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հաետ հանդիպման ընթացքում:

Կարեն Կարապետյանն ասել է, որ  մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը քաղաքապետարանի գերակայություններից մեկն է.

“Երեւանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք”,- նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանն ասել է նաեւ, որ կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի հատկացվելու եւ մայրաքաղաքում ձեւավորվելու է կանաչապատման նոր մշակույթ:

 

Դիտում՝ 7155

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW