«Ամերիաբանկը» 2010թ. ապահովել է ֆինանսական վարձակալության պորտֆելի ավելի քան եռակի աճ

02.02.2011 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» 2010թ. ակտիվորեն է հանդես եկել ֆինանսական վարձակալության /լիզինգ/ ծառայությամբ: Բանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 2010թ. աճել է 3,2 անգամ` տարեվերջին կազմելով 1,7 մլրդ դրամ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Ամերիաբանկը» մշակել է ճկուն եւ մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլեւ ներգրավել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպությունների: Պորտֆելն ընդգրկում է հանքարդյունաբերության, շինարարության, սննդի արդյունաբերության, առողջապահության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտները:

Ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացման ընթացքում «Ամերիաբանկը» 2010թ. ընդլայնել է գործընկերային հարաբերությունները միջազգային հեղինակավոր խոշոր կազմակերպությունների հետ: Ֆինանսական վարձակալության ծառայությունն առաջարկում է տարբեր միջոցների /այդ թվում նաեւ անշարժ գույքի/ ձեռքբերման ֆինանսավորում:

«Ամերիաբանկը» նախատեսում է 2011թ. եւս շարունակել ակտիվորեն հանդես գալ ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացմամբ:

 

Դիտում՝ 7587
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW