ԿԲ-ն փոփոխության է ենթարկվել պարտադիր պահուստավորման նորմատիվը

02.02.2011 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 1-ի նիստում ապադոլարացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում փոփոխություններ կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, մասնավորապես, փոփոխության է ենթարկվել պարտադիր պահուստավորման նորմատիվը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, “հավատարիմ մնալով իր կողմից հայտարարված քաղաքականությանը, Կենտրոնական բանկը պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունն իրականացնում է փուլերով՝ աստիճանաբար անցում կատարելով ՀՀ դրամով պահուստավորմանը”:

Տվյալ փուլում սահմանվել է, որ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից, որը կազմում է  ներգրավված միջոցների 12 տոկոսը,  9%-ը պետք է իրականացվի ՀՀ դրամով (նախկինում 6%-ի փոխարեն), իսկ 3%-ը` համապատասխան արտարժույթով (Եվրո-ի համար Եվրոյով, մնացած արտարժույթների համար` ԱՄՆ դոլարով, նախկինում 6%-ի փոխարեն):

Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված այս որոշման պահանջները ուժի մեջ են մտնում ընդունման պահից, և բանկերի վրա տարածվելու են 2011 թվականի փետրվարի 8-ից` պահուստավորման հաշվետու ժամանակաշրջանից սկսած:

 

Դիտում՝ 12551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW