2010թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» զուտ շահույթը ավելացել է 5 անգամ

31.01.2011 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2009թ. համեմատ ավելացել է 5 անգամ:

«2010թ. ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը (հարկումից հետո) 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5 անգամ` կազմելով 1 մլրդ դրամ: Բանկի շահույթի հիմնական աղբյուրներն են տոկոսային եւ միջնորդային եկամուտները»,- Մեդիամաքս-ին հայտնել է բանկի գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ելենա Մարկովան:

2010թ. ընթացքում բանկի ակտիվներն աճել են 72.8%-ով` 01.01.2011 դրությամբ կազմելով 67,4 մլրդ դրամ: Բանկի վարկային ներդրումներն ավելացել են 130,8%-ով` կազմելով 49.4 մլրդ դրամ:

Դիտում՝ 7667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW