Երեւան/Մեդիամաքս/. ԼՂՀ կառավարությունը ծրագրում է «Արցախգազ» եւ «Արցախէներգո» ընկերությունները փոխանցել մասնավոր կառավարման: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Միաժամանակ, նա հերքել է «Արցախգազ»-ի եւ «Արցախէներգո»-ի սեփականաշնորհման մասին լուրերը` նշելով, որ երկու ընկերությունները մնում են պետության սեփականության ներքո: Սպարտակ Թեւոսյանը տեղեկացրել է, որ 2010թ. ԼՂՀ պետբյուջեի սեփական եկամուտների ծրագիրը կատարվել է 101,3%-ով: Խոսելով ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին` փոխվարչապետը նշել է, որ ԼՂՀ-ում գրանցված շուրջ 17 հազար ավտոմեքենաներից ապահովագրության են ենթակա 12 հազարը, որից 8 հազարն արդեն ապահովագրված են: Tweet Դիտում՝ 8495