Haypost Trust Management-ը մեկ շաբաթվա ընթացքում Տրանսպորտի եւ կապի նախարարությանը ներկայացնի ՀՀ փոստային համակարգի զարգացման ծրագիրը

25.01.2011 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Haypost Trust Management ընկերությունը («Հայփոստ» ազգային փոստային օպերատորի հավատարմագրային կառավարիչը) մեկ շաբաթվա ընթացքում պետք է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը ներկայացնի երկրի փոստային համակարգի զարգացման ծրագիրը:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, երկրի փոստային համակարգի կառավարման նոր մոդելի ներդրումը նախարարության 2011թ. գործունեության առաջնահերթ ուղղություններից է:

Նրա խոսքերով, չի բացառվում, որ նախարարության պահանջները չբավարարելու դեպքում ՀՀ կառավարությունը քննարկի երկրի փոստային համակարգի հավատարմագրային կառավարման նոր մրցույթ հայտարարելու հնարավորությունը:

Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ Haypost Trust Management-ը պետք է տեղեկություններ ներկայացնի ներդրումների ծավալի, զարգացման ծրագրի կատարման ժամկետների եւ փոստային կապի նոր ծառայությունների մասին:
 

 

Դիտում՝ 8054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW