Ֆիննախը մտադիր է կրճատել շշալցված եւ փաթեթավորված ապրանքների ստվերային շրջանառությունը

24.01.2011 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ. կշարունակի պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, այսօր Երեւանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վաչե Գաբրիելյանը հայտնել է, որ նախարարությունը կշարունակի ներդնել ծրագրային բյուջետավորման համակարգը, եւ 2012թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը կներկայացվեն նոր դասիչների համակարգին համապատասխան:

Խոսելով 2011թ. ֆինանսների նախարարության գործունեության առաջնահերթ այլ ուղղությունների մասին` Վաչե Գաբրիելյանը նշել է պետական պարտքի գրանցման եւ հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը, «Աուդիտի միջազգային ստանդարտները հրապարակելու մասին» եւ «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական եւ արժութային սահմանափակումները սահմանելու մասին» կառավարության որոշումների նախագծերի պատրաստումը:

«Բացի այդ, շշալցված եւ փաթեթավորված մի խումբ ապրանքների հարկման բազայի բարձրացման նպատակով նախարարությունը կնախապատրաստի ապրանքների տվյալների հաշվառման նոր համակարգի ներդրումը նախատեսող օրինագիծ, ինչը կհանգեցնի ստվերային շրջանառության կրճատմանը»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:

Դիտում՝ 6190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW