Երեւանում իրական հիմքեր չեն տեսնում Ուկրաինայի հետ ԱՀԿ-ի շրջանակներում նոր վարույթի համար

24.01.2011 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ իրական հիմքեր չի տեսնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ շրջանակներում Ուկրաինայի հետ նոր վարույթ սկսելու համար:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով ուկրաինական կողմի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը շարունակում է խախտել ԱՀԿ-ի նորմերը` օղու ներկրման լիցենզիան տրամադրելով 2 անգամ բարձր գնով, քան տեղական արտադրությանը, Վաչե Գաբրիելյանն ասել է, որ Հայաստանը կշարունակի Ուկրաինայի հետ բանակցությունները ներկրման հարկման շուրջ վեճերի կարգավորման ուղղությամբ:

«Կան ապրանքներ, որոնց ներկրման կարգավորման ուղղությամբ պետությունները կարող են ինքնուրույն պայմանավորվել, եւ ես իրական հիմքեր չեմ տեսնում ԱՀԿ-ի շրջանակներում նոր վարույթ սկսելու համար»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:


 

Դիտում՝ 5854

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW