5 կազմակերպություններ ֆինանսական հաշտարարի գրասենյակի դիպլոմներ են ստացել
24.01.2011 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2010թ. դիտարկել է 642 բողոք:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն ասել է, որ բողոքներից միայն 450-ն են եղել գրասենյակի իրավասությունների շրջանակներում:
Բողոքների հիմնական մասը բաժին է ընկել բանկերին (419 բողոք): Մնացած մասը բաշխվել է հետեւյալ կերպ. գրավատներ (80), վարկային կազմակերպություններ (75) եւ ապահովագրական ընկերություններ (63):
Փիրուզ Սարգսյանն ասել է, որ 2010թ. ընթացքում հաճախորդների օգտին է լուծվել բողոքների շուրջ 70%-ը, ինչը լավ ցուցանիշ է ըստ միջազգային նորմերի: Հաշվետու ժամանակահատվածում հաճախորդներին վճարված ընդհանուր հատուցումների թիվը կազմել է 28 մլն 358 հազ. 961 դրամ:
Հինգ կազմակերպություններ այսօր դիպլոմներ են ստացել 2010թ. Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար. «ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ԻՆԳՈ Արմենիա» եւ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերություններ:
Խոսելով գրասենյակի 2011թ-ի ծրագրերի մասին` Փիրուզ Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Երեւանում անցկացնել ֆինանսական օմբուդսմենների հերթական միջազգային համաժողովը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: