ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%

19.01.2011 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը ներկայումս կազմում է շուրջ 20%, այսօր տեղեկացրել է ապահովագրական ընկերության պատասխանատու Հայկ Զայիմցյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ այդ ցուցանիշն ի սկզբանե նպատակային էր ընկերության համար, կարծիք հայտնելով, որ ԱՊՊԱ շուկայում «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մասնաբաժինը չի փոխվի նաեւ այն բանից հետո, երբ Հայաստանում ապահովագրական պայմանագրեր ձեռք բերեն ավտոմեքենաների բոլոր սեփականատերերը: 

Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է ավտոքաղաքացիական պատասխանատվության 65%-ը (շուրջ 260 հազ. տրանսպորտային միջոց):

Ապահովագրական ընկերության ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ ներկայումս «ԻՆԳՈ Արմենիա»-ն վճարել է 4 մլն դրամ ընդհանուր ծավալի ԱՊՊԱ ապահովագրական հատուցումներ:

«Վճարված բոլոր հատուցումները չեն գերազանցել 200 հազ. դրամը եւ տրամադրվել են պարզեցված կարգով: Ապահովագրական այն դեպքերը, որոնց դեպքում նախատեսված է հատուցման ստանդարտ ընթացակարգ, գտնվում են վնասի գնահատման փուլում»,- ասել է պատասխանատուն:

Դիտում՝ 7421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW