Կորպորատիվ պարտատոմսեր

18.01.2011 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
“Շեն-Կոնցեռն” ՓԲԸ (SHNCB5) արժեկտրոնային պարտատոմսերի միջին տարեկան եկամտաբերությունն այսօրվա գործարքների արդյունքում կազմել է 12.5389%: SHNCB5 պարտատոմսերով կնքված բորսայական գործարքների ծավալն այսօր կազմել է 0,99 մլն դրամ:

Սա տվյալ արժեթղթերով առաջին բորսայական գործարքն է: «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հինգերորդ թողարկումը (SHNCB5) ցուցակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Bbond ցուցակում 2010թ. դեկտեմբերի 6-ին: Ցուցակվել են 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ արժեկտրոնի տարեկան 12.5% եկամտաբերությամբ 50 հազ. անվանական պարտատոմսեր (թողարկման ընդհանուր ծավալը` 500 մլն դրամ): 
Դիտում՝ 3614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW