Coca-Cola-ն Երեւանում գործարկել է ջրի մաքրման կայան

18.01.2011 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ՓԲԸ ընկերություն եւ պաշտոնապես բացել ջրի մաքրման նոր կայանը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, կայանում մաքրվում է արտադրության մեջ օգտագործվող ամբողջ ջուրը: Ջուրը մաքրվում է բնապահպանական ժամանակակից չափանիշներին համապատասխան: Շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է կենդանական եւ բուսական կյանքի համար:

Լրագրողների հետ հարցազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ ջրի մաքրման միջազգային չափանիշների ներդրման Coca-Cola-ի փորձը պետք է կիրառվի նաեւ այլ ընկերություններում:  

«Նախաձեռնությունը կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից. ջրի մաքրման գործընթացը վերաբերում է նաեւ ջրի ապահովման ու մատակարարման խնդիրներին գյուղատնտեսության կարիքների համար»,- ասել է նա: 

ՀՀ վարչապետը հավելել է նաեւ, որ տարեցտարի «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ընկերությունն ավելացնում է արտադրության ծավալները: 
Դիտում՝ 8880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW