Երեւան /Մեդիամաքս/. 47-ամյա Եվգենի Բիբինը ղեկավարելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» /«ՀԷՑ»/ ընկերությունը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «ՀԷՑ»-ի տնօրենների խորհուրդն այդպիսի որոշում է կայացրել հունվարի 17-ին: Ընկերության նախկին ղեկավար Եվգենի Գլադունչիկը կշարունակի աշխատանքը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ում` զբաղեցնելով բարձր պաշտոն:Մինչ «ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելը Եվգենի Բիբինը եղել է «Վոլգոգրադէներգո» ԲԲԸ գլխավոր տնօրենը: «ՀԷՑ»-ի բաժնետերերի 100%-ի սեփականատերը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն է: «ՀԷՑ»-ը սպասարկում է շուրջ 948 000 սպառողի եւ ունի ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի ներկրման եւ տեղաբաշխման բացառիկ արտոնագիր: Tweet Դիտում՝ 9049