Բարձր գնաճը պայմանավորված է մանրածախ շուկայի մենաշնորհացմամբ, կարծում է նախկին վարչապետը

14.01.2011 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում բարձր գնաճը պայմանավորված է մանրածախ շուկայի մենաշնորհացմամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիանաքս-ը, ելույթ ունենալով այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում` Հրանտ Բագրատյանը կարծիք է հայտնել, որ նախորդ տարի գրանցված 9.4% գնաճի մոտ 5%-ը պայմանավորված է մանրածախ շուկայի մենաշնորհացմամբ:

“Հայաստանում մանրածախ առեւտրի 60% իրականացվում  է սուպերմարկետների 4 խոշոր ցանցերի միջոցով` “Երեւան Սիթի”, “Սթար”, “ՍԱՍ” եւ “”Ֆրեշ”, որոնք պատկանում են օլիգարխներին”,- հայտարարել է նախկին վարչապետը` հավելելով, որ դրանք շուկայից դուրս են մղում մանր խաղացողներին եւ, փաստորեն, կարգավորում են գները:

Դիտում՝ 7294

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW