“Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը” սկսել է փոխանցումներ իրականացնել չինական յուանով

14.01.2011 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը” սկսել է փոխանցումներ իրականացնել չինական յուանով առեւտրային գործարքների սպասարկման համար:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, այսուհետ հայ գործարարները կարող են վճարումներ կատարել յուանով դեպի Չինաստանի մինչեւ 20 քաղաքներ եւ նահանգներ:

“Բանկի մասնագետների հետազոտությունները վկայում են այն մասին, որ Չինաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց հետ մեր հաճախորդները առեւտրային գործառնություններ են իրականացնում: Նոր ծառայության ներմուծումն ավելի հաջող կդարձնի այդ համագործակցությունը”, - նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Դիտում՝ 7991

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW