ՀՀ նախագահի և վարչապետի ավտոմեքենաներն ապահովագրված են գործող օրենսդրության համաձայն

11.01.2011 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի համար ձևակերպվել է Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիր:   

Այս մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին է հայտնել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է, որ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան նույնպես ապահովագրվել է գործող օրենսդրության համաձայն: 

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2011 թ-ի հունվարի 1-ից:
Դիտում՝ 7029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW