Վարչապետն ամփոփել է տարվա տնտեսական արդյունքները

30.12.2010 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ ընթացիկ տարին կավարտվի տնտեսական աճի 2,6% ցուցանիշով` նախատեսված 1.2%-ի փոխարեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստում Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այդ ցուցանիշը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում 14.5% եւ կապիտալ շինարարության ոլորտում 4%  անկման պայմաններում:

Նրա խոսքերով, տնտեսական աճն ապահովվել է հիմնականում ենթակառուցվածքների եւ արդյունաբերության զարգացման շնորհիվ, «եւ դա կդառնա 2011-2012թթ. զարգացման հիմնական միտումը, քանի որ մեր հակաճգնաժամային ծրագրի առանցքային ուղղությունն եղել եւ մնում է տնտեսության դիվերսիֆիկացումը»:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ 2010թ. ընթացքում էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին: Նա ընդգծել է Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի աշխատանքների մեկնարկի կարեւորությունը, ինչի շնորհիվ բարձրացել է էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը եւ հաջողվել է խուսափել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ՀՀ քաղաքացիների համար:

Վարչապետը նշել է նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծերի շինարարության մեկնարկի կարեւորությունը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջիկա տարիներին էներգետիկայի ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության զարգացման շարժիչ ուժը:

Դիտում՝ 6273

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW