“Ինեկոբանկ”-ը կստանա $ 10 մլն ֆինանսավորում BlueOrchard Finance-ից

28.12.2010 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ինեկոբանկ”-ը $ 10 մլն վարկային համաձայնագիր է կնքել BlueOrchard Finance SA կազմակերպության հետ, որը միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող համաշխարհային կառույց է:

Ռեսուրսները ուղղվելու են փոքր բիզնեսների ֆինանսավորմանը: Մեկ վարկի գումարը կկազմի մինչեւ $ 30 000, ժամկետը` մինչեւ 3 տարի, տոկոսադրույքը` սկսած 14%-ից:

“Միկրոֆինանսավորումը “Ինեկոբանկի” ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ մենք շատ ուրախ ենք համագործակցություն սկսել Blue Orchard կազմակերպության հետ, որն այս ոլորտում ներդրումային կազմակերպություններ կառավարող առաջատար ընկերություն է:  “Ինեկոբանկը” 2010թ. ընթացքում իրականացրել է միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր եւ վարկավորել է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ավելի քան 1,600 միկրո բիզնեսներ”, նշեց “Ինեկոբանկի” գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

“Ինեկոբանկ”-ը զարգացնում է իր գործունեությունը միկրոֆինանսավորման ոլորտում` 2010թ. ընթացքում բանկը կնքել է միջազգային ռեսուրսների ներգրավման 8 նոր պայմանագիր` ընդհանուր $ 29 մլն արժողությամբ:

Դիտում՝ 6639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW