Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն այսօր տեխնիկական» է անվանել «ՎՏԲ Լիզինգ» ՓԲԸ լուծարման մասին որոշումը: «Դա տեխնիկական գործողություն է, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում լիզինգային գործառնություններ իրականացնելու ՎՏԲ խմբի ռազմավարության հետ: Ընդհակառակը, խումբը մտադիր է «ՎՏԲ Հայաստան Բանկի» միջոցով հետագայում եւս երկրում ակտիվ զարգացնել լիզինգային բիզնեսը»,- ասել է նա: Բանկի մամուլի ծառայությունում Մեդիամաքս-ին ասել են, որ բիզնեսի օպտիմալացման նպատակով ՎՏԲ Խումբը ռազմավարական որոշում է կայացրել իրականացնել լիզինգային գործառնություններ եւ գործարքներ «ՎՏԲ Հայաստան Բանկի» միջոցով, եւ այդ կապակցությամբ «ՎՏԲ Լիզինգ» ընկերության գոյությունը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար: Tweet Դիտում՝ 6336