«ԻՆԳՈ Արմենիա»-ն ԱՊՊԱ հաճախորդներին առաջարկում է զեղչային համակարգ

27.12.2010 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը ներդրել է ավտոապահովագրության զեղչային համակարգ ԱՊՊԱ պայմանագիր կնքող հաճախորդների համար:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «ԻՆԳՈ Արմենիա»-ում, ավտոմեքենայի սեփականատիրոջը, ով կկնքի ԱՊՊԱ պայմանագիր, կտրվի նաեւ զեղչի քարտ մեկ տարի գործողության ժամկետով, որը որոշակի արտոնություններ կտրամադրի մի շարք ծառայություններից օգտվելիս:

Մասնավորապես, զեղչի քարտը կարելի է օգտագործել ավտոմեքենայի շարժիչի յուղը փոխելիս, անվադողեր, ավտոտրանսպորտային պահեստամասեր,  դեղորայք ձեռք բերելիս կամ ամբուլատոր բուժման համար:

Ընկերության հաշվարկներով, զեղչային համակարգը հաճախորդներին թույլ կտա խնայել տարեկան միջինը 106,5 հազար դրամ:

Դիտում՝ 9548

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW