Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիա” խմբի կողմից կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքից եւ նկարների աճուրդից հավաքագրված գումարը կազմել է մոտ 16 մլն դրամ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են խմբի մամլո ծառայությունում, միջոցառման ողջ հասույթը կուղղվի 13 հայ երեխաների, որոնք ներկայումս բուժվում են քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններից եւ գումարային աջակցության կարիք ունեն: Ամերիաբանկը 2011թ. հունվար ամսին կներկայացնի հաշվետվություն նվիրատվություն կատարած անձանց` յուրաքանչյուր երեխային հատկացրած միջոցների, գումարների օգտագործման ուղղությունների եւ երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ: Բոլոր այն անձինք եւ կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 15700 38410778000 հաշվեհամարին: Զանգահարելով Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով` կարելի է ծանոթանալ 13 երեխայի տվյալներին` հիվանդությունների պատմությանը եւ բուժման համար անհրաժեշտ գումարների չափին, որոնց օնության համար կազմակերպվել է հիշյալ միջոցառումը: “Ամերիա” խմբում նշել են, որ այսօր Հայաստանում օգնության կարիք են զգում հեմատոլոգիական եւ քաղցկեղային հիվանդություններով ավելի քան 100 երեխաներ, եւ բարեգրոծական ակցիան ուղղված է նրանցից առավել կարիքավոր 13 երեխաներին օգնելուն: Tweet Դիտում՝ 5643