«Ամերիա»-ն միջոցներ է հավաքագրում քաղցկեղային հիվանդություններով տառապող երեխաների համար

21.12.2010 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիա» ընկերությունների խումբն այսօր Երեւանում կազմակերպել է երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք եւ աճուրդ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Ամերիա»-ի մամուլի ծառայությունում, միջոցառման ողջ հասույթը կփոխանցվի 13 երեխաների, որոնք ներկայումս գտնվում են բուժման ընթացքում եւ դրամական օգնության կարիք են զգում:

Ցուցահանդես-վաճառքի եւ աճուրդի համար նախատեսված աշխատանքները  տրամադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, «ՍOՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, «Օրրան» բարեգործական կազմակերպության, «Զատիկ» մանկատան սաների կողմից:

Միջոցառումը տեղի կունենա ժամը 19:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

Դիտում՝ 6229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW